National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.06.2022
Համաձայնագիր` միտված անօրինական միգրացիայի դեմ պայքարին
1 / 1

Խորհրդարանը հունիսի 14-ի հերթական նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է անօրինական միգրացիայի դեմ պայքարին: Նախագիծը ներկայացրել է  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Արձանագրությունը մանրամասն կանոններ է սահմանում երկու կողմերից իրավասու մարմինների, հաղորդակցության միջոցների, սահմանային անցման կետերի, ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի, հետընդունման արագացված եւ տարանցման ընթացակարգերի, սխալմամբ կատարված հետընդունման վերաբերյալ, ուղեկցման, դիվանագիտական առաքելությունների եւ  հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող գործողությունների, ծախսերի եւ պարբերական խորհրդակցությունների վերաբերյալ: Այն ուժի մեջ է մտնելու ՀՀ-ԵՄ Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի երկու կողմերի ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցմանը հաջորդող 30-րդ օրը:

Նախագծին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am